Ադրբեջանի ԿԸՀ – Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Իլհամ Ալիեւի «Նոր Ադրբեջան» կուսակցությունը 125 մանդատ ունեցող Միլի Մեջլիսում կստանա 68 մանդատ

10:41, 02.09.2024

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Իլհամ Ալիեւի «Նոր Ադրբեջան» կուսակցությունը 125 տեղանոց Միլի Մեջլիսում կստանա 68 մանդատ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազախիր Պանախովը։

Ներկայիս խորհրդարանում իշխող կուսակցությունն ունի 69 մանդատ։

Ադրբեջանում քվեարկության գործընթացն ավարտվել է երեկ՝ տեղական ժամանակով ժամը 19։00-ին։

ԿԸՀ տվյալներով՝ ժամը 19:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմել է 37,27 տոկոս։

Սրանք առաջին խորհրդարանական ընտրություններն էին այն բանից հետո, երբ անցյալ տարի Ադրբեջանը ռազմական գործողությունների արդյունքում վերականգնեց Ղարաբաղի տարածքը։

Ադրբեջանի խորհրդարանն ընտրվում է հինգ տարի ժամկետով։

Նմանատիպ