Ադրբեջանի իշխող կուսակցությունն Ալիևին նախագահի թեկնածու է առաջադրել
Ադրբեջանի իշխող կուսակցությունն Ալիևին նախագահի թեկնածու է առաջադրել

Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը հինգշաբթի համագումարի ժամանակ երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևին նախագահի թեկնածու է առաջադրել:

Ալիևը երկուշաբթի հրամանագիր էր ստորագրել երկրում ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է այդ ամսաթիվը: Ադրբեջանում նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 19-ին և կավարտվի ապրիլի 10-ին:

«Նոր Ադրբեջան» կուսակցությունն առաջադրել է երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունն ապրիլի 11-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրությունների համար»,- հայտնել են կուսակցությունից:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ադրբեջանի մի շարք ընդդիմադիր կուսակցություններ մտադիր են բոյկոտել արտահերթ նախագահական ընտրությունները: