Ադրբեջանի իշխանությունները COVID-19-ի հետ կապված հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգել են մինչև 2026 թվականի հունվարի 1-ը
Ադրբեջանի իշխանությունները COVID-19-ի հետ կապված հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգել են մինչև 2026 թվականի հունվարի 1-ը

Ադրբեջանի իշխանությունները կրկին երկարացրել են COVID-19-ի հետ կապված հատուկ կարանտինային ռեժիմը։ Այս որոշումն ընդունել է երկրի նախարարների կաբինետը, և հրամանին ստորագրություն է դրել երկրի վարչապետ Ալի Ասադովը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կորոնավիրուսային վարակման տարածման և դրա առաջացրած բարդությունների կանխարգելման նպատակով, Ադրբեջանի Հանրապետությունում հատուկ կարանտինային ռեժիմը կգործի մինչև 2026 թվականի հունվարի 1-ի առավոտյան 06:00-ն։

Գարնանը ընդունված որոշման համաձայն, հատուկ կարանտինային ռեժիմի ժամկետը լրանալու էր ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի առավոտյան 06:00-ին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ են 2020 թվականի գարնանից՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Ներկայումս երկիր մուտք գործել հնարավոր է միայն օդային ճանապարհով։