Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել մի քանի հայ գործարարների նկատմամբ
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել մի քանի հայ գործարարների նկատմամբ:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում զենքի, զինամթերքի և ռազմական տեխնիկայի մաքսանենգություն կազմակերպելու մեղադրանքով, միջազգային հետախուզում է սկսվել «Հայ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Աբրամյանի նկատմամբ, որը Ռուսաստանի «Հայերի միության» ղեկավարն է, ինչպես նաև «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի և «Royal Engineering» ընկերության ղեկավար Դավիթ Գալուստյանի նկատմամբ:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, 2021 թվականի ապրիլի 28-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Քննությունը վստահվել է գլխավոր դատախազության քննչական վարչությանը: