Ադրբեջանի էներգետիկայի նախարար. SOCAR-ի ներդրումները Վրաստանում հասել են 2.1 միլիարդ դոլարի
Ադրբեջանի էներգետիկայի նախարար. SOCAR-ի ներդրումները Վրաստանում հասել են 2.1 միլիարդ դոլարի

SOCAR-ի ներդրումները Վրաստանում հասնում են 2.1 միլիարդ դոլարի, հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։

Նրա խոսքով՝ այսօր Թբիլիսիում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլիի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են ռազմավարական էներգետիկ գործընկերության առաջնահերթությունները և նոր փոխշահավետ նախագծերի մշակումը։

«SOCAR-ի ներդրումները Վրաստանում կազմում են 2.1 միլիարդ դոլար։ Այս տարվա առաջին ինը ամիսների ընթացքում երկիրը ստացել է 1.5 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, իսկ էլեկտրաէներգիայի արտահանումը կազմել է 372 միլիոն կՎտ/ժ», – ասել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարը։