Ադրբեջանի դատարանը կալանք է սահմանել «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալության տնօրեն Իգոր Կարտավիխի և աշխատակից Եվգենի Բելոուսովի նկատմամբ
Ադրբեջանի դատարանը տեղեկատվական գործակալություն «Սպուտնիկ Ադրբեջան»-ի տնօրեն Իգոր Կարտավիխի և աշխատակից Եվգենի Բելոուսովի նկատմամբ որպես կանխարգելիչ միջոց սահմանել է կալանք։
Խաթայիի շրջանային դատարանի որոշմամբ մեղադրյալները դատապարտվել են չորս ամսվա կալանքի։
Նշենք, որ Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից տեղեկատվական գործակալություն «Սպուտնիկ Ադրբեջան»-ի Բաքվի մասնաճյուղում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ձերբակալվել է յոթ մարդ։
Ադրբեջանի Հանրապետության Քրեական օրենսգրքի՝ խաբեության, ապօրինի ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի լեգալացման հոդվածներով հարուցված քրեական գործով երկու անձի նկատմամբ կալանք է կիրառվել, իսկ հինգը ենթարկվել են քրեական պատասխանատվության։