Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում ասում են, որ Գանջայում ոստիկանների սպանությունը երկրում ապակայունություն ստեղծելու փորձ է
Ապակայունացնող ուժերը փորձում են խախտել Ադրբեջանում կայունությունը,- ադրբեջանական «Տրենդ» գործակալության տվյալներով, այսպես է արձագանքել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիմկատ Գաջիևը, Գանջայում տեղի ունեցած իրադարձություններին:
«Ադրբեջանի բանակի 100 ամյա հոբելյանի հետ կապված անցկացված շքերթը, վրդովեցրել է Հայաստանին և այլ ապակայունացնող ուժերին: Սակայն այդ ուժերը պետք է գիտակցեն, որ նման սադրանքների իրականացման փորձերին, Ադրբեջանի կողմից կհետևի պատասխան»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության ներկայացուցիչը:
Ադրբեջանի դատախազությունը գանջայում իրավապահների սպանության գործով հետախուզում է հայտարարել երկու անձի նկատմամբ:
Գանջայում չարտոնագրված հանրահավաքը ցրելու ժամանակ, երկու ոստիկան սպանվել էր սառը զենքի կիրառմամբ: Խառնաշփոթության ժամանակ իրավապահները ձերբակալել են 40 մարդու: Ադրբեջանի դատախազության լրատվությամբ, հանրահավաքը կազմակերպել էր ծայրահեղական կրոնական խումբը:
Հիշեցնենք, հուլիսի 3-ին Գանջայի քաղաքապետի վրա իրականացվել է հարձակում: Էլմար Վալիևի ուղղությամբ կրակ են բացել քաղաքի վարչակազմի շենքի մոտ, որի արդյունքում տուժել են քաղաքապետը և պահակախմբի անդամը: Դեպքի վայրում իրավապահները ձերբակալել են կասկածյալին: նա տեղացի Յունիս Սաֆարովն էր: Տեղական մամուլի լրատվությամբ, հանրահավաքը Գանջայում տեղի է ունեցել հենց Սաֆարովին աջակցելու նպատակով:
Հեղինակ -
Edgar Barsegyan