Ադրբեջանի արտաքին գործերի նախարար. Հաջորդ փուլում այլևս թույլ չենք տա բանակցությունների իմիտացիա

Հաջորդ փուլում այլևս թույլ չենք տա բանակցությունների իմիտացիա,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր անցկացված մամլո ասուլիսին:

Տեղեկությունը տարածում է տեղի մամուլը:

Արտաքին գործերի նախարար մեկնաբանություն է արել նաև Մինսկի խմբի համանախագահների մասին:

Ջեյհուն Բայրամովի խոսքով, այս պահի դրությամբ Մինսկի խմբի համանախագահ երկրների փոփոխություն չի նախատեսվում և Ադրբեջանը շարունակում է համագործակցությունն առկա կազմի հետ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի մեջ է մտել հրադադարի մասին համաձայնագիրը, սակայն զուգահեռաբար, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ՝ Հայաստանի կողմից տարածվում են փոխադարձ մեղադրանքներ համաձայնությունը խախտելու մասին: