Ադրբեջանի ԱԳՆ. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի 17 հոդվածներից 15-ի շուրջ դրական արդյունքներ են ձեռք բերվել

16:27, 12.12.2024

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի 17 հոդվածներից 15-ի շուրջ դրական արդյունքներ են ձեռք բերվել,- ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի խոսքով, խաղաղության համաձայնագիրը ներառում է նախաբան և 17 հոդված, որոնցից 15 հոդվածի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, և երկու հոդվածների վերաբերյալ հարցեր են մնում։

«Բաց հարցերի շուրջ աշխատանքները շարունակվում են, արդեն անցկացվել են բանակցությունների մի քանի փուլեր և տեքստերի փոխանակում։ Լիովին համաձայնեցված տարբերակի դեռ հնարավոր չի եղել հասնել»,- ասել է Ջեյհուն Բայրամովը։

Նմանատիպ