Ադրբեջաներեն և հայերեն «Մոամբե» թողարկումները հնարավոր կլինի դիտել առաջին ալիքի 1TV.GE կայքով մայիս ամսից
Ադրբեջաներեն և հայերեն «Մոամբե» թողարկումները հնարավոր կլինի դիտել առաջին ալիքի 1TV.GE կայքով մայիս ամսից

Առաջին ալիքի «Բազմազան Վրաստան» նախագծի շրջանակներում պատրաստված ադրբեջաներեն և հայերեն «Մոամբե» թողարկումները հնարավոր կլինի դիտել առաջին ալիքի 1TV.GE կայքով, մայիս ամսից:

Թողարկումները սկսվելու են ժամը 20:00-ին և դրանք հնարավոր կլինի դիտել կայք էջի համապատասխան լեզվի բաժանմունքում:

«Գտնում եմ այս նախաձեռնությունը շատ կարևոր դեր է ունենալու հայալեզու և ադրբեջանալեզու բնակչության համար, քանզի նշանակում է, որ նրանց համար հասկանալի լեզվով լրատվություն կփոխանցվի երկրում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին»,-ասել է հայալեզու մոամբեի հաղորդավարուհի՝  Նանա Հակոբյանը:

Ադրբեջանալեզու «Մոամբեի» հաղորդավարուհի Էմա Բաիրամովան ասում է, որ ադրբեջանալեզու և հայալեզու «Մոամբեի» հնարավորությամբ, ազգային փոքրամասնությունները կստանան օբյեկտիվ լրատվություն:

«Այս նորույթը ունի ևս մեկ դրական կողմ, ազգային փոքրամասնությունների մոտ կլինի հաճելի զգացմունք, որ հանրային հեռարձակողը նույնպես նրանցն է և նրանք այս երկրի հասարակության լիիրավ մասն են»,-ասել է ադրբեջանալեզու «Մոամբեի» հաղորդավար Էմա Բայրամովան:

 

 

Թողնել մեկնաբանություն