Ադրբեջանը Վրաստանի տարածքով Հայաստանից ապրանքների ներմուծում է սկսել։ Այս մասին տեղեկությունը տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի մաքսային կոմիտեին։
Ադրբեջանական մեդիան գրում է, որ ընթացիկ տարվա մարտին Ադրբեջանն առաջին անգամ Հայաստանից ներմուծել է 960 ԱՄՆ դոլար արժողությամբ ապրանք։
Հատկանշական է, որ այս տարվա հունվար-մարտ ամիսներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 5,757 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ արտադրանք, ինչը կազմում է Ադրբեջանի ընդհանուր արտահանման 0,11 տոկոսը։