Ադրբեջանը Ռուսաստանի դեսպան, Միխաիլ Բոչարնիկովին հրավիրել է արտաքին գործերի նախարարություն և հանձնել նրան բողոքի նոտա: Այս մասին հայտնում է ռուսական «տասս» լրատվական գործակալությունը: Բաքվի բողոքը կապված է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների Մոսկվա այցի հետ: Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները հանդիպումներ են անցկացրել ռուս փորձագետների և գիտական շրջանակների ներկայացուցիչների հետ:
Իր հերթին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում գտնվելու ժամանակ, ռուս դիվանագետը հայտարարել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության հարցում հայտնի է և անփոփոխ:
Ադրբեջանի արտգործնախարարությունում ասում են, որ այդ այցը կրում են սադրիչ բնույթ և ուղղված են Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ: