Ադրբեջանը պատրաստ է, Լեռնային Ղարաբաղում բնակվող հայազգի քաղաքացիներին շնորհի մշակութային ինքնավարություն. Փոլադ Բուլբուլողլի
Ադրբեջանը պատրաստ է, Լեռնային Ղարաբաղում բնակվող հայազգի քաղաքացիներին շնորհի մշակութային ինքնավարություն,- այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բուլբուլողլուն:
«Այսօր Լեռնային Ղարաբաղի համար կարգավիճակ չկա: Լավագույն դեպքում դա կարող է լինել մշակութային ինքնավարություն այնտեղ ապրող հայ բնակչության համար»,- նշել է ադրբեջանցի դիվանագետը:
Փոլադ Բուլբուլողլուի հայտարարությամբ, բոլոր ադրբեջանցիները, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները Լեռնային Ղարաբաղում, կվերադառնան հայրենիք: Ադրբեջանի դեսպանն ասում է, որ գրեթե մեկ միլիոն ադրբեջանցի վտարվել է իրենց նախնիների տարածքից, որոնց վերադարձի համար կբարեկարգվի անհրաժեշտ ենթակառուցվածք: