Ադրբեջանը պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները միջազգային իրավունքի սկզբունքները խստորեն պահպանելու հիման վրա. Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանը պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները միջազգային իրավունքի սկզբունքները խստորեն պահպանելու հիման վրա, – այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ:
Պաշտոնական Բաքուն կոչ է անում Հայաստանի իշխանություններին հարգել ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության հիմնարար սկզբունքները և կատարել միջազգային պարտավորությունները, տարածաշրջանում խաղաղություն, անվտանգություն և բարգավաճում ապահովելու համար:
Միևնույն ժամանակ հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահը: Իլհամ Ալիևի հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պատմության սեփականությունն է: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը: 44-օրյա դիմակայությունից հետո ադրբեջանական բանակը վերականգնեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի մեծ մասի վրա: