Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել Ղարաբաղում զոհված 31 զինծառայողի աճյուն
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել Ղարաբաղում զոհված 31 զինծառայողի աճյուն

Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում զոհված 31 զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնում են հայկական լրատվամիջոցները:

Նրանց խոսքով, դիակների որոնողական աշխատանքների մեկնարկից ի վեր, պատերազմական գոտում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1 318 մահացած:

Հայաստանի կառավարությունում հայտարարում են, որ ընդհանուր առմամբ Ղարաբաղում զոհվել է 3 500 հայ զինվոր: Բազմաթիվ զինվորականներ համարվում են անհայտ կորած: Որոնողական գործողությանը մասնակցում են ռուս զինվորականները և «Կարմիր խաչ» մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչները:

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները սկսվել են անցած տարվա սեպտեմբերին: Հրադադարի պայմանագիրը ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին: Կողմերը պայմանավորվել են հակամարտության գոտում տեղակայել ռուսական զորքեր: