Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 10 ռազմագերիների
Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 10 ռազմագերիների: Այդ մասին տեղեկությունը տարածում է տեղական «Report» հրատարակությունը՝ հիմնվելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության վրա։
Ռազմագերիների հայրենիք վերադարձի մասին տեղեկությունը հաստատում են նաեւ հայկական լրատվամիջոցները։
Ըստ առկա տեղեկությունների՝ այս անձինք բերման են ենթարկվել այս տարվա նոյեմբերի 16-ին՝ ադրբեջանական և հայկական ուժերի սահմանային դիմակայության ժամանակ։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ի պատասխան՝ հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել ականապատ դաշտերի քարտեզների մի մասը։
«Շնորհակալ ենք Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը՝ քարտեզների հանձնման գործընթացում միջնորդության համար», – ասված է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։