Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային՝ Սենտ-Էտյենի քաղաքի քաղաքապետի Լեռնային Ղարաբաղ այցի պատճառով
Սենտ-Էտյենի քաղաքի քաղաքապետի Լեռնային Ղարաբաղ այցելության պատճառով, Ադրբեջանը Ֆրանսիային բողոքի նոտա է հղել:
Trend-ի տեղեկությամբ, շրջանում էր գտնվում նաև Արնուվիլի մունիցիպալիտետի ղեկավարը:
Նշված փաստի առնչությամբ, Ֆրանսիայի դեսպանին կանչել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն:
«Ֆրանսիայի դեսպանի նկատմամբ արտահայտվել է պաշտոնական բողոք Ֆրանսիայի մի շարք ներկայացուցիչների գործողությունների վերաբերյալ, որոնք վնասել են Ադրբեջանի շահերը, նրա ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասվում է պաշտոնական հայտարարությունում: