Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ֆրանսիական կողմին՝ Ֆրանսիայի նախագահի թեկնածուներից մեկի Ղարաբաղ ժամանելու կապակցությամբ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է փոխանցել Ֆրանսիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին։ Բողոքի նոտա ուղարկելու պատճառ է դարձել Փարիզի շրջանի շրջանային խորհրդի նախագահ, 2022 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Վալենսիա Պեկրեսի այցը Խանքենդի, Ղարաբաղի տարածք։
Բողոքի նոտայում նշվում է, որ նախընտրական քարոզարշավի շրջանակում ֆրանսիացի քաղաքական գործիչների այցն ուղղված է Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ և ազգային օրենսդրության խախտում է։
Նոտայի համաձայն՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային տեղեկացրել է, որ ֆրանսիացի քաղաքական գործիչների քայլը վնաս է հասցրել ադրբեջանա-ֆրանսիական հարաբերություններին և խարխլել Ֆրանսիայի հեղինակությունը և այն դերը, որը նա կարող էր ունենալ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործում։
Ֆրանսիացի քաղաքական գործչի՝ Ղարաբաղ այցի մասին տեղեկությունը սոցցանցում հրապարակել է ֆրանսիացի լրագրող Ժյուլիեն Նենին։ Ըստ Նենի, Պեկրեսը Ղարաբաղում հանդիպում է անցկացրել տեղի քաղաքական գործիչների հետ, որն անվտանգության նկատառումներից ելնելով չի լուսաբանվել ֆրանսիական լրատվամիջոցների կողմից։