Ադրբեջանը բացել է իր ցամաքային սահմանը Իրանի հետ, որպեսզի օտարերկրյա քաղաքացիները կարողանան դուրս գալ Իրանից

18:15, 14.06.2025

Ադրբեջանը բացել է իր ցամաքային սահմանը Իրանի հետ, որպեսզի օտարերկրյա քաղաքացիները կարողանան լքել երկիրը։ Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Աստարայի սահմանային անցակետը արդեն հատել է առաջին խումբը, որոնց մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ են։

ՌԴ արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ ներկայումս Ադրբեջան են տարհանվել 86 մարդ, այդ թվում՝ երկու փոքր երեխա։ Նրանք հիմնականում Չայկովսկու սիմֆոնիկ նվագախմբի անդամներ են։

Տարհանվածների թվում կան նաև Ղազախստանի վեց քաղաքացիներ։

Նմանատիպ