Ադրբեջանը Արցախի ուղղությամբ իրականացրել է հրթիռային և օդային հարձակում. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ, Ադրբեջանի Արցախի ուղղությամբ իրականացրել է հրթիռային և օդային հարձակում:
«Հարձակման ենթարկվեցին խաղաղ բնակավայրերը, ներառյալ Ստեփանակերտը: Հայկական կողմը խոցել է երկու ուղղաթիռ և երեք անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ոչնչացրել է երեք տանկ: Մենք մեր բանակի կողքին ենք, որպեսզի պաշտպանենք մեր հայրենիքը ադրբեջանական ներխուժումից», – սոցիալական ցանցում գրել է Հայաստանի վարչապետը:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր առավոտյան Հայաստանի կողմից իրականացվել է լայնածավալ հարձակում: Արդյունքում կան զոհեր, այդ թվում քաղաքացիական անձանց շրջանում: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, Ադրբեջանի բանակն անցել է հակահարձակման: Հայաստանում ասում են, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայ զինվորականները խոցել են ադրբեջանական երկու ուղղաթիռ և անօդաչու թռչող սարք: Նրանց խոսքով, կրակոցների ձայնը լսվում էր նաև Ստեփանակերտում: Դրա հետ մեկտեղ, Հայաստանի կառավարությունը երկրում հայտարարել է արտակարգ դրություն: