Ադրբեջանցի ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգի բռնի փոփոխության մեջ
Ադրբեջանցի ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգի բռնի փոփոխության մեջ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 278.1 հոդվածով (իշխանությունը բռնի զավթելու և պետության սահմանադրական կառուցվածքը բռնի փոփոխելուն ուղղված գործողություններ): Նույն մեղադրանքն առաջադրվել է նաև Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահության անդամ Մամեդ Իբրահիմի դեմ։
Ալի Քերիմլիի և Մամեդ Իբրահիմի տների խուզարկությունը և հարցաքննությունը կապված են Ռամիզ Մեհդիևի դեմ Պետական անվտանգության ծառայության կողմից հարուցված քրեական գործի հետ։ Նշենք, որ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 278.1 հոդվածով (պետական իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ), 274 հոդվածով (պետական դավաճանություն) և 193-1.3.2 հոդվածով (հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացում):