Ադրբեջանական մամուլի հաղորդմամբ, նրանց մի քանի գյուղերի ուղղությամբ հայկական կողմը առավոտից կրակ է բացել
Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությամբ, Հայաստանի զինված ուժերը Թովրուզի շրջանում, առավոտից հրետանուց կրակ են բացել՝ Աղդամ և Ալիբեյլի ադրբեջանական գյուղերի ուղղությամբ: Հայտարարությունն այս մասին արել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգիախլին:
Տարածված լրատվությամբ, հրաձգության հետևանքով ոչ ոք չի տուժել:
Հայ-ադրբեջանական սահմանին զինված դիմակայությունը սկսվել է հուլիսի 12-ին: