Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հնդկաստանը արգելափակել է Շանհայի համագործակցության կազմակերպությանը Ադրբեջանի անդամակցության հարցը
Հնդկաստանը արգելափակել է Շանհայի համագործակցության կազմակերպությանը Ադրբեջանի անդամակցության հարցը։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հնդկաստանը որպես հիմնական պատճառ նշում է Ադրբեջանի ռազմավարական կապերը Պակիստանի և Թուրքիայի հետ։
Ներկայումս Ադրբեջանն ունի գործընկերոջ կարգավիճակ Շանհայի համագործակցության կազմակերպությունում, և այսօր քննարկվել է նրա լիիրավ անդամակցության հարցը, որին Հնդկաստանը դեմ է արտահայտվել։ News.az-ի փոխանցմամբ՝ Չինաստանը, իր հերթին, կրկին հաստատել է իր աջակցությունը կազմակերպությանը Ադրբեջանի լիիրավ անդամակցությանը։