Ադրբեջանական լրատվամիջոցներ. Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

14:04, 07.09.2026

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ հաղորդագրությունների՝ զրույցը նախաձեռնել է Վլադիմիր Պուտինը։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են տնտեսական, առևտրային և հումանիտար համագործակցության մի շարք արդիական հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում երկկողմ հարաբերությունների խորացման վերաբերյալ։

Նմանատիպ