Ադրբեջանական լրատվամիջոցներ. Sputnik Azerbaijan-ի գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը ազատ է արձակվել երեք ամսվա տնային կալանքից հետո
Տեղեկատվական գործակալություն «Սպուտնիկ Ադրբեջանի» գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը ազատ է արձակվել երեք ամիս տնային կալանքի ենթարկվելուց հետո։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Եվգենի Բելոուսովը ձերբակալվել էր Ադրբեջանի ներքին գործերի նախարարության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ «Ռոսսիա Սեգոդնյա» գործակալության («Սպուտնիկ Ադրբեջանի») Բաքվի մասնաճյուղում։
Բելոուսովի ազատ արձակման որոշումը կայացվել է այսօր՝ Խաթայիի շրջանային դատարանի կողմից։
Նշենք, որ «Սպուտնիկ Ադրբեջանի» գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխը, որը կալանավորված էր Բաքվում, վերջերս նույնպես ազատ է արձակվել և հետագայում վերադարձել է Ռուսաստան։