Ադրբեջանական կողմը պնդում է, որ Հայկական կողմը թաքցնում է կորստի մասին լուրերը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է տարածում հայկական կողմում ոչնչացված ռազմական տեխնիկայի և օբյեկտների մասին:
Ինչպես նշված է գերատեսչության պաշտոնական կայքում, հակառակորդի դեմ իրականացրած պատժիչ միջոցների արդյունքում, ադրբեջանական զինվորականները սպանել են Հայաստանի զինված ուժերի ավելի քան 20 անդամի, հենակետերը, հետախուզական ստորաբաժանման ռադիոլոկացիոն կայանը, ռազմական ավտոմոբիլային տեխնիկայի պահեստը, տանկ, զրահամեքենա, գումարտակի շտաբը և ռազմական այլ ենթակառուցվածքներ:
Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, հակառակորդը թաքցնում է կորուստների մասին տեղեկությունը: