Պաշտոնական Բաքուն աջակցում է Ռուսաստանի առաջարկին, Հայաստան-Ադրբեջանի սահմանի սահմանագծման-սահմանազատման հարցով եռակողմ հանձնաժողովի ստեղծման մասին։ Ադրբեջանական կողմը պատրաստ է Հայաստանի հետ կառուցողական աշխատանքի համար։
Այս մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար, Ալի Ասադովը հայտարարել է Մինսկում, ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։
«Սահմանային գծերի հաստատումը տեխնիկական հարց է և այդ գործընթացը պետք է հենվի կարևոր իրավական հիմքերին»,- հայտարարել է Ասադովը։