Ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո իսրայելական El Al ավիաընկերությունը դադարեցնում է թռիչքները դեպի Ռուսաստան

23:57, 26.12.2024

Իսրայելի El Al ազգային ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները դեպի Ռուսաստան, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։

Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հաջորդ շաբաթվա ընթացքում Թել Ավիվ-Մոսկվա չվերթներ չեն իրականացվի։

«Իրավիճակը կվերագնահատվի հաջորդ շաբաթ, որից հետո մենք որոշում կկայացնենք թռիչքները վերսկսելու մասին»,- հայտնել են ընկերությունից։

Դեկտեմբերի 25-ին Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ղազախստանում վթարային վայրէջքի ժամանակ։ Ինքնաթիռում գտնվող 67 մարդկանցից 38-ը մահացել են։ Տարբեր լրատվամիջոցների բազմաթիվ աղբյուրների տեղեկություններով՝ ինքնաթիռը, հավանաբար, խոցվել է Գրոզնիի շրջանում ռուսական հակաօդային պաշտպանության հրթիռով։ Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։

Նմանատիպ