«Ադրբեջանական ավիաուղիներ»-ի մարդատար ինքնաթիռի վթարի պատճառով Իլհամ Ալիևը չի կարողանա մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին

15:42, 25.12.2024

Նախագահ Իլհամ Ալիեւը չի կարողանա մասնակցել Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին՝ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի մարդատար ինքնաթիռի վթարի պատճառով։

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, Իլհամ Ալիեւը վերադարձել է Բաքու։

Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Վլադիմիր Պուտինին և հայտնել, որ ինքնաթիռի կործանման պատճառով չի կարողանա մասնակցել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

Ադրբեջանական ավիաուղիներին պատկանող Embraer 190 ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։

Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության վերջին տվյալներով՝ ավիավթարից ողջ է մնացել 29 մարդ, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

Նմանատիպ