«Ադրբեջանական ավիաուղիներ»-ի մարդատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ղազախստանի Ակտաու օդանավակայանի մոտ, օդանավում եղել է 67 մարդ

11:57, 25.12.2024

Ղազախստանի Ակտաու օդանավակայանի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի մարդատար ինքնաթիռ է կործանվել: Այս մասին տեղեկությունը տարածում է BBC-ն։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ինքնաթիռը Բաքվից թռչում էր Գրոզնի քաղաք։

Ըստ տեղեկությունների՝ ինքնաթիռը վթարից առաջ ահազանգ է տվել։

Սոցցանցերում կադրեր են պտտվում ինքնաթիռի ընկնելու մասին։

Առկա տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռում եղել է 67 մարդ, որոնցից 62-ը՝ օդաչուներ, հինգը՝ անձնակազմի անդամներ։

Ղազախստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ ավիավթարից ողջ են մնացել մի քանի մարդ։ Տեղում աշխատում են շտապօգնության ծառայությունները։

Նմանատիպ