Ադրբեջան կատարած այցի շրջանակներում Գելա Գելաձեն հանդիպում է ունեցել իր գործընկեր Վիլայաթ Էյվազովի հետ
Ադրբեջան կատարած այցի շրջանակներում Գելա Գելաձեն հանդիպում է ունեցել իր գործընկեր Վիլայաթ Էյվազովի հետ

Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն պատվիրակության հետ միասին պաշտոնական այցով եղել է Ադրբեջանի Հանրապետությունում։

Այցի շրջանակներում նախարարը հանդիպում է ունեցել ադրբեջանցի գործընկեր Վիլայաթ Էյվազովի հետ։

Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ կողմերը քննարկել են երկու երկրների միջև իրավապահ ոլորտում առկա համագործակցությունը և դրա խորացման հեռանկարները։

Նույն աղբյուրի համաձայն՝ քննարկման թեմա են կազմել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության հարցերը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարում Վրաստանի և Ադրբեջանի իրավապահ մարմինների համագործակցությունը և ոստիկանության կցորդների ինստիտուտի հզորացումը։

Հանդիպման ավարտին Գելա Գելաձեն շնորհակալություն է հայտնել ադրբեջանցի գործընկերոջը արդյունավետ համագործակցության համար և հրավիրել նրան Վրաստան։

Բացի այդ, պաշտոնական այցի շրջանակներում ներքին գործերի նախարարը պատվիրակության հետ հարգանքի տուրք է մատուցել Ադրբեջանի ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի և նրա կնոջ՝ Զարիֆա Ալիևայի հիշատակին։