Աչխոտի-Սնո-Ախալցիխե-Ջութա ավտոճանապարհին վնասված ճանապարհի վերականգնման աշխատանքները սկսվել են
Աչխոտի-Սնո-Ախալցիխե-Ջութա ավտոճանապարհին վնասված ճանապարհի վերականգնման աշխատանքները սկսվել են

Աչխոտի-Սնո-Ախալցիխե-Ջութա ավտոճանապարհին, որը ներքին պետական նշանակություն ունի, այս տարվա ապրիլից ակտիվացել է պատմական սողանքը։ Վնասված հատվածի վերականգնման աշխատանքները արդեն սկսվել են։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։

Նրանց հաղորդմամբ՝ սողանքի ակտիվ շարժը դեռ շարունակվում է։ Առաջին փուլում առաջնահերթ է համարվել ժամանակավոր ճանապարհի կառուցումը՝ շարժման նվազագույն անվտանգությունն ապահովելու նպատակով։

«Մինչ այդ շարունակվում են երկրաբանական հետազոտությունները և մշտական մոնիտորինգը, որոնց հիման վրա կպլանավորվի ճանապարհի վերջնական ամրապնդումը և ամբողջական վերականգնումը։ Տեղում գտնվում են դեպարտամենտի և պայմանագրային կազմակերպության ներկայացուցիչները, որոնք ուսումնասիրում են իրավիճակը, որպեսզի կարճ ժամանակում վերականգնեն վնասված ճանապարհը և պլանավորեն հետագա քայլերը», – նշված է հաղորդագրության մեջ։