Աբխազները և օսերը ստիպված կլինեն որոշել, Ռուսաստանի նահանգ են ցանկանում լինել, թե եվրոպական Վրաստանի կազմում. Բռայան Ուիթմոր

Աբխազները և օսերը ստիպված կլինեն որոշել, Ռուսաստանի նահանգ են ցանկանում լինել, թե եվրոպական Վրաստանի կազմում,- Վրաստանի վարչապետի մամլո ծառայության տեղեկությամբ, այս մասին հայտարարել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ղեկավար հետազոտող Բռայան Ուիթմորը՝ American Enterprise Institute-ում Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպման ավարտից հետո:

Նրա գնահատմամբ, Վրաստանի կառավարության «Քայլ՝ դեպի ավելի լավ ապագա» խաղաղարար նախաձեռնությունը կարևոր քայլ է, քանի որ Վրաստանն իրեն առավել գրավիչ է դարձնում Ցխինվալիի և Աբխազիայի շրջանների բնակչության համար:

«Այսպիսով կոնֆլիկտը շարժվում է դեպի հանգուցալուծում և աբխազներն ու օսերն ստիպված կլինեն որոշում կայացնել, ցանկանում են մնալ որպես Ռուսաստանի Դաշնության նահանգ, թե ազատ, ժողովրդավարական, եվրոպական Վրաստանում: Կարծում եմ, այս հարցի պատասխանն ակնհայտ է»,- հայտարարել է Բռայան Ուիթմորը: