Աբխազիայից ժամանակավորապես տեղահանված մոտ 1 000 ընտանիք ստացել է սուրբ Զատկի նվերներ

15:12, 19.04.2025

Աբխազիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Լևան Մգալոբլիշվիլին, Սամեգրելո-Վերին Սվանեթիի տարածաշրջանի պետական ներկայացուցիչ Դավիթ Վերավան և Վրաստանի խորհրդարանի անդամ Դավիթ Կոդուան հանդիպել են Ցալենջիխայի մունիցիպալիտետում բնակվող Աբխազիայից ժամանակավորապես տեղահանված քաղաքացիներին։

Աբխազիայի կառավարության նախագահը Ջվարի քաղաքում այցելել է հրդեհի հետևանքով տուժած Չաչխալիաների ընտանիքին, շնորհավորել Զատիկը և սոցիալապես անապահով, ժամանակավորապես տեղահանված Նեստան Չաչխալիային հանձնել տոնական զամբյուղ։

Աբխազիայի Ինքնավար Հանրապետության կառավարության կազմակերպմամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ, այս տարի Զատկի տոնի կապակցությամբ ամբողջ Վրաստանի տարածքում տոնական զամբյուղ է հանձնվել Աբխազիայից ժամանակավորապես տեղահանված խոցելի կատեգորիայի մոտ 1 000 ընտանիքի։ Տարացման գործընթացում ակտիվորեն մասնակցել են Աբխազիայի կառավարության անդամները, կառավարության աշխատակազմի և նախարարությունների ներկայացուցիչները։

Նշենք, որ ընթացիկ տարվա հունվարին Ջվարիի տեղահանվածների բնակեցման օբյեկտում բռնկված հրդեհի հետևանքով տուժած ընտանիքին Աբխազիայի Ինքնավար Հանրապետության կառավարությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել պահուստային ֆոնդից։

Տեղեկությունը տարածում է Աբխազիայի Ինքնավար Հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։

Նմանատիպ