Աբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը
Աբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը

Աբու Դաբիում սկսվել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կողմերի միջև հանդիպումները տեղի են ունենում տարբեր ձևաչափերով, և այսօր բանակցությունները կանցկացվեն փակ դռների հետևում։

Հունվարի 23-ին պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին փուլից հետո Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ կողմերը քննարկել են «ռուսական պատերազմի ավարտի պարամետրերը»։

Բացի այդ, հայտնի է, որ երեկվա բանակցությունների հիմնական թեման բուֆերային գոտիներն ու վերահսկողության մեխանիզմներն էին։

Աբու Դաբիում գտնվող պատվիրակության անդամների թվում են ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի խորհրդական Ջարեդ Քուշները։ Ուկրաինական պատվիրակության կազմում են՝ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, ինչպես նաև նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը և նրա տեղակալ Սերգեյ Կիսլիցան, «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան և Ուկրաինայի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը։ Ռուսական կողմից պատվիրակությունը գլխավորում է Գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը, իսկ կազմում են նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը և Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ։