ABC News. ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են տեխնիկական բանակցությունները միջուկային հարցերի շուրջ

11:42, 10.07.2026

ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են տեխնիկական բանակցությունները միջուկային հարցերի շուրջ․ այս մասին տեղեկությունը, հղում անելով ամերիկացի պաշտոնյային, տարածում է «Էյ-Բի-Սի Նյուզը» (ABC News):

«Միացյալ Նահանգները դեռ փորձում է ելք գտնել: Տեխնիկական բանակցությունները շարունակվում են: Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա»,- հայտարարել է ամերիկացի պաշտոնյան։

Նրա պարզաբանմամբ՝ 60-օրյա հրադադարի և փոխըմբռնման հուշագրի պայմանները կախված են կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումից։ Պաշտոնյայի խոսքով՝ Իրանի գործողությունները գնահատվում են որպես համաձայնագրով ստանձնած պարտավորությունների «անընդունելի խախտում»։

«Այդ անմեղ նավերի վրա Իրանի հարձակումները ահաբեկչական ակտեր են»,- նշել է աղբյուրը։

Ի գիտություն՝ մի քանի օր առաջ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի տասնյակ օբյեկտների։ Վաշինգտոնի հայտարարությամբ՝ դա պատասխան էր Հորմուզի նեղուցի մոտակայքում առևտրային նավերի վրա Իրանի կողմից իրականացված հարձակումների շարքին։ Թեհրանն ի պատասխան հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան օբյեկտներին։ Բացի այդ, Իրանում կեղծ մեղադրանք են անվանել առևտրային նավերին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունը։

Նմանատիպ