Աբբաս Արաղչի. ԱՄՆ-ի կողմից Իրանի Ֆորդոյի միջուկային օբյեկտի ռմբակոծությունը լուրջ և ծանր վնաս է հասցրել օբյեկտին
ԱՄՆ-ի կողմից Իրանի Ֆորդոյի միջուկային օբյեկտի ռմբակոծությունը «լուրջ և ծանր վնաս է հասցրել» օբյեկտին, – այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին։
«Ոչ ոք չի իմանում՝ ինչ է իրականում տեղի ունեցել Ֆորդոյում։ Սակայն հայտնի է, որ օբյեկտները լուրջ և ծանր վնաս են կրել։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունն այժմ իրականացնում է գնահատում, որի հաշվետվությունը կներկայացվի կառավարությանը», – նշել է Արաքչին։
Ինչպես հայտնում է «Ռոյթերս»-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածները ամբողջությամբ ոչնչացրել են Իրանի միջուկային ծրագիրը։ Սակայն ԱՄՆ պաշտոնյաները նշում են, որ հարվածներից հասցված վնասի լիարժեք գնահատման համար ժամանակ է անհրաժեշտ։