Աբբաս Արաղչի - Իրանն այժմ չի հարստացնում ուրան, բայց մենք իրավունք ունենք այն հարստացնելու, և մենք երբեք չենք հրաժարվի այդ իրավունքից։
Աբբաս Արաղչի - Իրանն այժմ չի հարստացնում ուրան, բայց մենք իրավունք ունենք այն հարստացնելու, և մենք երբեք չենք հրաժարվի այդ իրավունքից։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի խոսքով՝ Իրանն այժմ չի հարստացնում ուրան։

Նրա խոսքով՝ երկրի բոլոր միջուկային օբյեկտները գտնվում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության տակ։

«Իրանը չի հարստացնում ուրան։ Մեր բոլոր օբյեկտները գտնվում են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության պաշտպանության և հսկողության ներքո։ Այս պահին հարստացում չկա, քանի որ մեր օբյեկտները, մեր հարստացման օբյեկտները հարձակման են ենթարկվել», – ասել է Արաղչին։

Լրագրողի հարցին, թե ինչ է անհրաժեշտ Իրանին Միացյալ Նահանգների հետ բանակցությունները շարունակելու համար, Արաղչին պատասխանել է, որ Թեհրանի ուղերձը իր միջուկային ծրագրի վերաբերյալ «հստակ» է։

«Իրանի հարստացման իրավունքը՝ միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման համար, անհերքելի է։ Մենք ունենք այս իրավունքը և կշարունակենք օգտագործել այն։ Մենք հույս ունենք, որ միջազգային հանրությունը, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, կճանաչի մեր իրավունքները և կհասկանա, որ սա Իրանի անօտարելի իրավունքն է, և մենք երբեք չենք հրաժարվի մեր իրավունքներից», – ասել է Արաղչին։

Նա նաև ասել է, որ Վաշինգտոնի ներկայիս մոտեցումը Թեհրանի նկատմամբ չի վկայում «հավասար և արդար բանակցությունների» պատրաստակամության մասին։