Իրանը պատրաստ է և՛ բանակցությունների, և՛ մարտերի, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Նրա խոսքով՝ Իրանի արտաքին գործերի նախարարությունը իր առաքելությունը համարում է պետության ընդհանուր նպատակների մի մասը, և դիվանագիտական ջանքերը կշարունակվեն ռազմական հրամանատարների հետ սերտ համակարգմամբ։
«Որտեղ մեզ անհրաժեշտ է կռվել, մենք կկռվենք։ Որտեղ մեզ անհրաժեշտ է բանակցել, մենք կբանակցենք։ Մենք լիովին ներդաշնակ ենք պետության ընդհանուր քաղաքականության և նպատակների հետ», – ասել է Արաղչին։
Իրանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ եթե երկրի շահերը պահանջեն, Թեհրանը պատրաստ կլինի դիվանագիտական գործընթացների, բայց «ուժի դիրքերից», ինչպես որ Իրանի զինված ուժերը պատրաստվում են պաշտպանել երկիրը։