Աբբաս Արաղչի. Իրանը և ԱՄՆ-ն առաջընթաց են գրանցել Ժնևում կայացած միջուկային բանակցությունների երկրորդ փուլում, բայց աշխատանքը դեռ շարունակվում է
Իրանը և Միացյալ Նահանգները Ժնևում միջուկային բանակցությունների երկրորդ փուլում առաջընթաց են գրանցել, սակայն անելիքներ դեռ կան. այս մասին իրանական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։
Աբաս Արաղչիի խոսքով՝ երկու երկրների միջև փոխըմբռնում է ձեռք բերվել «հիմնական ուղենիշային սկզբունքների» շուրջ։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ առաջընթացը չի նշանակում, թե համաձայնագիրը շուտով կկնքվի, սակայն դեպի դա տանող ուղին արդեն սկսված է։
Ավելի վաղ Իրանի պետական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Իրանը անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավորապես կփակի Հորմուզի նեղուցի մի մասը՝ նավթի մատակարարման գլոբալ կենսական երթուղին, քանի դեռ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» էլիտար ստորաբաժանումներն այնտեղ զորավարժություններ են անցկացնում։
Հիշեցնենք, որ Թեհրանը սպառնում էր հարձակման դեպքում փակել նեղուցը առևտրային փոխադրումների համար, ինչը կհանգեցներ նավթի համաշխարհային մատակարարումների կրճատմանը և նավթի գների աճին։