Աբբաս Արաղչի. Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մասին դասախոսություններ կարդալուց

11:15, 13.08.2026

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մասին դասախոսություններ կարդալուց։

Արաղչին սոցիալական ցանցերում գրել է, որ «այս երեսպաշտությունը բացահայտ և ամոթալի է»։

«Իսրայելի կողմից Ղազայում իրականացված ցեղասպանությանը և Իրանի դեմ նրա ագրեսիային աջակցելը ոչնչացրել է այն բարոյական գերազանցությունը, որը դուք կարծում էիք, որ ունեք», – ասել է Արաղչին։

Նմանատիպ