Աբբաս Արաղչի. ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան Իրանի դեմ հիմք է դրել նոր տարածաշրջանային կարգի, որում Արևմտյան Ասիայում օտարերկրյա ուժերի տեղ չի լինի
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան հիմք է դրել նոր տարածաշրջանային կարգի, որտեղ Արևմտյան Ասիայում օտարերկրյա ուժերի տեղ չի լինի, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր չինացի գործընկեր Վան Իի հետ հանդիպման ժամանակ։
Իրանի արտգործնախարարի խոսքով՝ նոր տարածաշրջանային կարգում, որը հիմնված կլինի տարածաշրջանային պետությունների միջև երկխոսության և համագործակցության վրա, օտարերկրյա ուժերի ներկայության կամ միջամտության տեղ չկա։
Արաղչիի խոսքով՝ տարածաշրջանում լարվածությունը պայմանավորված էր Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայով, սակայն, նրա խոսքով, իրանցի ժողովրդի պայքարը, դիմադրությունը և անսասանությունը խափանել են ագրեսորների նպատակները։
«Մեր սկզբունքները հաստատելով և Իրանի ազգի անվիճելի իրավունքների պաշտպանության հարցում ամուր դիրք գրավելով՝ մենք ձգտում ենք վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում և հաստատել բարեկամական և խաղաղ հարաբերություններ մեր հարևանների հետ։ Այս ուղղությամբ մենք արդեն սկսել ենք երկխոսություն տարածաշրջանի երկրների հետ», – ասել է Իրանի արտգործնախարարը։
Աբբաս Արաղչին դրական է գնահատել Չինաստանի սկզբունքային դիրքորոշումը՝ դատապարտելով ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքների խախտումը։