Աբաշիձե-Կարասին հերթական հանդիպումը կայանալու է հունվարի 31-ին

19:56, 15.01.2018

Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի միջև հերթական հանդիպումը՝ Պրագայում,  կայանալու է հունվարի 31-ին:

Այս մասին Գրիգորի Կարասինը հայտնել է ռուսական «Տասս» գործակալությանը:

Հիշեցնենք, կողմերի միջև առաջին հանդիպումը կայացել է 2012 թվականի դեկտեմբերին:

 

Նմանատիպ