Աբաս Արաղչին պաշտոնական այցով կմեկնի Պակիստան, Օման և Ռուսաստան
Աբաս Արաղչին պաշտոնական այցով կմեկնի Պակիստան, Օման և Ռուսաստան

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պաշտոնական այցով կմեկնի Պակիստան, Օման և Ռուսաստան։ Այս մասին տեղեկատվություն են տարածում իրանական լրատվամիջոցները։

Ինչպես գրում է մամուլը, այցի նպատակը խորհրդակցությունների անցկացումն ու ընթացիկ իրադարձությունների քննարկումն է։

«Այցի նպատակն է երկկողմ խորհրդակցությունների անցկացումը և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև Իրանի դեմ Միացյալ Նահանգների և իսրայելական ռեժիմի կողմից սանձազերծված պատերազմի վերջին իրավիճակի քննարկումը», – նշված է իրանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրության մեջ: