Աբաս Արաղչին հայտարարում է, որ Իրանը երբեք չի հրաժարվել Պակիստանում բանակցություններ վարելուց

16:48, 04.04.2026

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հայտարարության համաձայն՝ Թեհրանը երբեք չի հրաժարվել Պակիստանում բանակցություններ անցկացնելուց։

Ինչպես Արաղչին գրում է սոցիալական ցանցում, ամերիկյան լրատվամիջոցները սխալ են տարածում Իրանի դիրքորոշումը Պակիստանում կայանալիք բանակցությունների վերաբերյալ։

«Երախտապարտ ենք Պակիստանի ջանքերի համար և երբեք չենք հրաժարվել Իսլամաբադ մեկնելուց։ Մեզ անհանգստացնում են այն անօրինական պատերազմի վերջնական և երկարաժամկետ ավարտի պայմանները, որը պարտադրվել է Իրանին», – գրում է Արաղչին։

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, թե Թեհրանը հրաժարվել է Պակիստանում Վաշինգտոնի հետ բանակցություններ անցկացնելուց։

Նմանատիպ