Աբաս Արաղչին և նրան ուղեկցող պատվիրակությունը Նյու Յորքում հանդիպում կանցկացնեն միջնորդների հետ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին և նրան ուղեկցող պատվիրակությունը Նյու Յորքում հանդիպում կանցկացնեն միջնորդների հետ։ Իրանական ԶԼՄ-ները, հղում անելով դիվանագիտական աղբյուրին, գրում են, որ հանդիպմանը կքննարկվեն ընթացիկ զարգացումները և կարծիքներ կփոխանակվեն հրատապ հարցերի շուրջ։
Սրան զուգահեռ, Իրանում հայտարարում են, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն ծրագրվում։
Մի շարք արևմտյան աղբյուրներ հայտնում էին, որ Իրանը և ԱՄՆ-ն, հնարավոր է, Նյու Յորքում միջնորդների մասնակցությամբ բանակցություններ անցկացնեին։
Աղբյուրը նաև նշել է, որ անցած երեքշաբթի կատարցի միջնորդի հետ հանդիպման ժամանակ իրանական կողմը հստակ ներկայացրել է իր պայմաններն ու առաջարկները Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ։