Աբաս Արաղչի. Նեթանյահուի արկածախնդրությունն Ամերիկայի վրա մինչ օրս նստել է 100 միլիարդ դոլար, ինչը չորս անգամ ավելի է, քան հայտարարվում է
Պենտագոնը ստում է. Նեթանյահուի արկածախնդրությունը Ամերիկայի վրա մինչ այժմ նստել է 100 միլիարդ դոլար, ինչը չորս անգամ ավելի է, քան հայտարարվում է. այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ հարկատուների համար անուղղակի ծախսերը շատ ավելի բարձր են։
«ԱՄՆ հարկատուների համար անուղղակի ծախսերը շատ ավելի բարձր են։ Յուրաքանչյուր ամերիկյան ընտանիքի ամսական վճարը կազմում է 500 դոլար և արագորեն աճում է։ «Իսրայելն՝ ամենից առաջ» միշտ նշանակում է «Ամերիկան՝ վերջին տեղում»», – սոցիալական ցանցում գրում է Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը։
Տեղեկության համար՝ ԱՄՆ-ում հայտարարում են, որ Իրանի դեմ պատերազմի ծախսը տվյալ պահին կազմում է 25 միլիարդ դոլար: