Աբաս Արաղչի. Իրանը սկեպտիկորեն է տրամադրված Մերձավոր Արևելքում պատերազմի դադարեցման վերջին դիվանագիտական ջանքերի նկատմամբ
Իրանը սկեպտիկորեն է տրամադրված Մերձավոր Արևելքում պատերազմի դադարեցման վերջին դիվանագիտական ջանքերի նկատմամբ։ Այս մասին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանին հեռախոսազրույցի ընթացքում։
«Associated Press»-ի տեղեկատվության համաձայն՝ Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցի ժամանակ Արաղչին ԱՄՆ-ին մեղադրել է «անհիմն պահանջներ ներկայացնելու և հակասական գործողությունների մեջ», ինչը, նրա խոսքով, կասկածներ է հարուցել համաձայնության հասնելու հեռանկարի վերաբերյալ։
Իրանի արտաքին գործերի նախարարի հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ի վերջին գործողությունները իրանական կողմի մոտ «մեծացած հոռետեսություն» են առաջացրել։ Սակայն Աբբաս Արաղչին չի հստակեցրել, թե կոնկրետ որ քայլերի մասին է խոսքը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Արաղչիին ասել է, որ Թեհրանի կողմից հոռետեսությունը հասկանալի է այն ֆոնին, երբ Իրանը բանակցությունների ընթացքում երկու անգամ դարձել է հարձակման և ագրեսիայի թիրախ։