Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի լրատվությամբ, առատ ձյան պատճառով՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (ՌԴ սահման) ավտոմոբիլային ճանապարհի, Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ այլ տիպի ավտոտրանսպորտի տեղաշարժը ազատ է:
Նույն ճանապարհի 134-135 կմ. (Դարիալի կիրճ) ավտոտրանսպորտին արգելվում է կանգ առնել: