Այս գիշեր Թբիլիսիում ձյուն կտեղա
Այս գիշեր Թբիլիսիում ձյուն կտեղա

Նոյեմբերի 23-ի երեկոյան, Թբիլիսիում ձյուն կտեղա: Ինչպես հայտնել են Առաջին ալիքին Վրաստանի բնապահպանության ազգային գործակալության հիդրո-օդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Սվետլանա Նիորաձեն, այս գիշեր Թբիլիսիում սպասվում է -1 աստիճան սառնամանիք և ձյուն: Օդերևութաբանները Թբիլիսիում ձյուն են սպասում նաև նոյեմբերի 24-ին:

«Ողջ երկրի մասշտաբո անկայուն եղանակները կշարունակվեն մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ: Այս պահի դրությամբ ձյուն է տեղում Վրաստանում, ինչպես նաև ձյունատեղումներ են սպասվում Արևելյան Վրաստանում: Վրաստանի ողջ տարածքում եղանակները կբարելավվեն նոյեմբերի 26-ից»,- հայտարարել է Սվետլանա Նիորաձեն: